
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 16։00 դրությամբ, Ճամբարակի, Վանաձորի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել