HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման գաղափարը։ Այդ մասին, TACC գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Այդ հարցը քննարկման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք առկա պայմանավորվածությունների շրջանակներում կայունացման ուղղությամբ հետագա տեղաշարժի համար հարթակների և ձևաչափի տրամադրման տեսանկյունից»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Վերջին անգամ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել էին 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Հայաստանը հրաժարվել էր դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից։ Այդ ժամանակ Լավրովը հանդիպել էր միայն Բայրամովի հետ, որի ընթացքում, ըստ տարածված հաղորդագրության, պատրաստակամություն էր հայտնել դարձյալ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter