HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում քննարկել են վարժական հավաքների կազմակերպմանն առնչվող հարցերը

Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն կառավարության «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշմամբ հաստատված աշխատանքները քննարկելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, առողջապահության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, ուժային այլ կառույցների ղեկավար կազմի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ 

«Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքների նախապատրաստական միջոցառումների ընթացքին։ Զեկույցներ և առաջարկություններ են ներկայացվել խնդրահարույց հարցերի, դրանց լուծման ուղիների վերաբերյալ, որոնց առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարը գործընթացը համակարգող ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապաստասխան հանձնարարականներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter