
Հանրային քննարկման են դրվել Երևանի 2022թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները
Երևանի 2022թ. բյուջեի կատարման և զարգացման ծրագրի հաշվետվությունները դրվել են հանրային քննարկման: Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը։
Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետին կից համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում ամփոփ ներկայացրել է բյուջեի կատարողականն ու ընդգծել.
«2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 86,187,242.9 հազար դրամ: Ծախսերը կազմել են ծրագրվածի 85.1%-ը։ Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 102.4%, որը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը 4,702,613.5 հազար դրամով»:
2022թ. քաղաքի զարգացման ծրագրով համայնքը ձեռք է բերել նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ, փոխվել են վերելակներ:
Հիմնանորոգման ու վերազինման աշխատանքներ են մեկնարկել պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում:
Մեկնաբանել