
Ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։
Առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:
Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել