Հրդեհ` զորամասի թեյարանում
Հունիսի 7-ին` ժամը 08.32-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիում տեղակայված զորամասերից մեկի թեյարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.34-ին, մարվել` 11.02-ին:
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ այրվել են տանիքի փայտյա կառուցվածքները՝ մոտ 60 քմ, պատերի երեսպատումը՝ 250 քմ, առաստաղի երեսպատումը՝ մոտ 120 քմ մակերեսներով և գույքը՝ մասամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել