
Ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար․ ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 7-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծվել են լրացուցիչ հնարավորություններ դատավոր դառնալու համար:
ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հայտարարվել է հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
Սա հնարավորություն կտա հավակնորդներին հատուկ կարգով որակավորման ստուգման փուլերը հաղթահարելուց հետո՝ ընդգրվել դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում 6-8 ամիս ուսուցում անցնելու:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 14-ն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել