HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ տեղամասերի միջև ընկած տարածքից հայտնաբերվել է տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներով փաթեթ

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի երկու տեղամասերի միջև ընկած տարածքը, ինչի արդյունքում խցերի պատուհանների տակ հայտնաբերվել է կպչուն, սև ժապավենով փաթեթավորված կասկածելի փաթեթ։

Փաթեթում առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ՝ տարբեր թմրանյութերին նմանվող զանգվածներով․ կոկային տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ զանգված՝ 1․28 գրամ քաշով, հաշիշի յուղի նմանվող կասկածելի զանգված՝ 1․53 գրամ քաշով, հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգվածով լցված 2 փաթեթ՝ ընդհանուր 4․05 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրանյութին նմանվող զանգված՝ 1․73 գրամ քաշով, և մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 3 տարբեր փաթեթներում՝ ընդհանուրը 55․2 գրամ քաշով։

Զննությամբ հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կրակայրիչ և կոտրված սրվակ՝ լցված էլեկտրոնային ծխախոտի համար նախատեսված յուղի նմանվող զանգվածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter