Պայթյուն` «Մարիաննայի» կաթսայատանը
Երեկ` ժամը 08.35-ին, «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, և կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:
Տեղում պարզվել է, որ ընկերության կաթսայատան ներսում շոգեկաթսա է պայթել: Պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից` 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել