HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված Համաշխարհային բանկի «Հայաստանի մարդկային կապիտալի վերանայում» զեկույցի շնորհանդեսին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Կառավարության լրատվականի հաղորդմամբ՝ փոխվարչապետը կարևորել է մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բոլոր բարեփոխումները, անդրադարձել դրանց փոխկապակցվածությանն ու համապարփակ լինելու անհրաժեշտությանը: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին մարդկային կապիտալին առնչվող հարցերn ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter