
Պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
Փետրվարի 10-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել