HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթը

Փետրվարի 9-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունը ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։

Սահմանված կարգով փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter