HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համմերի» 25-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ Արարատի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ոստիկանությունը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանություններ (1)

Արամ
ոնց են է Մժեղի պես հավքվէսկի ահաբեկչին էտքան չեն հարձակվում վրեն,ջոգիք քաղաքում ինչքան պարեկ կար սաղ ըտեղ էին,ես էլ լինեի չէի կանգնի,էտքան պարեկ ով տենար կկանգներ,տենայիր հետևիցդ են ընկել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter