HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ավելի քան 100 հրթիռ է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ

Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 10-ին ևս մեկ զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքն ու կրիտակական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ արձակել ավելի քան 100 հրթիռ։ Այդ մաիսն հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր ամենօրյա տեղեկագրում։

Ինստիտուտի փորձագետների տվյալներով՝ ՌԴ բանակն օգտագործել է, մասնավորապես, С-300 զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև օդային ու ծովային տեղակայման Х-101/Х-55 ու «Калибр-28» թևավոր հրթիռներ։

Ինչպես փետրվարի 11-ի առավոտյան իր տեղեկագրում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր շտաբը, 61 հրթիռ խոցվել է ՀՕՊ ուժերի կողմից։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականների տվյալներով, Ռուսաստանը ավիացիոն 28 հարված է հասցրել «Shahed-136» տիպի անօդաչուների կիրառմամբ, որի հետևանքով 22 անօդաչու է խոցվել։

ISW-ն նշում է, որ հարվածների մասշտաբների ու արդյունավետության վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները չափազանցված են, և ՌԴ բանակը շարունակում է մսխել այդպիսի հարվածների համար նախատեսված բարձր ճշգրտության զենքի սահմանափակ պաշարները։

Ռուսական ուժերը թևավոր երկու հրթիռ են արձակել Սև ծովից, որոնք, ինչպես նշվում է, հատել են Ռումինիայի և Մոլդովայի օդային սահմանները։ ISW-ում շարունակում են պնդել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ռիսկի դիմել ու ուղիղ հակամարտության մեջ մտնել ՆԱՏՕ-ի հետ։ Բացի այդ, ինստիտուտի փորձագետները պնդում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամբողջությամբ վերահսկում է էսկալացիայի մակարդակը՝ ռուսական ինքնաթիռների պատահական կամ կանխամտածված թռիչքներին կամ այլ սադրանքներին ի պատասխան։

Այն մասին, որ Ռուսաստանի կողմից արձակված «Калибр» հրթիռները մտել են ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի ու Մոլդովայի օդային տարածք, հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Վալերի Զալուժնին։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ չեն կարող հաստատել այդ տեղեկատվությունը։ Փոխարենը Մոլդովան հայտարարել է, որ ռուսական հրթիռը մտել է իր օդային տարածք։

Լուսանկարը՝ Andriy Andriyenko/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter