HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում բռնկված հրդեհից տուժել է մեկ քաղաքացի. վիճակը ծանր է

Փետրվարի 11-ին ժամը 3։13-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Կնունյանցների 17 հասցեում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ օգնություն ցուցաբերելու, հրդեհի շիջման և վտանգի կանխարգելման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ 

911 ահազանգման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» «Արցախգազ» ընկերություններին։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկվել է ՀՅԴ Արցախի կենտրոնական գրասենյակում։ Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։28-ին, լիամարել` 3։48-ին։ Ամբողջությամբ այրվել է երկհարկանի գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։

Նախնական տվյալներով պահակը` Ստեփանակերտ քաղաքի 50-ամյա բնակիչ Մ.Ղ.-ն, ստացած այրվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վերջինիս վիճակը ծանր է։ 

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter