HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԱԾ նախկին պաշտոնյայից դատախազությունը պահանջում է բռնագանձել 240 մլն դրամ և 4 անշարժ գույք՝ որպես ապօրինի գույք

Հահակոռուպցիոն դատարանում շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով, գործի քննությունը :

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սերոբ Հարությունյանի, վերջինիս որդու և կնոջ՝ Հարություն Հարությունյանի և Անուշ Անտոնյանի հայցադիմում է ներկայացրել դատարան:

Դատախազությունը, որպես ապօրինի գույք, պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի 10-րդ շենքի 128.4 քմ մակերեսով բնակարանի, նույն շենքի 2-46 կայանատեղիի և այդ տարածքում գտնվող մեկ այլ՝ 2-32 կայանատեղիի 97,6%-ի, Չեխովի փողոցի 6/1 հասցեում գտնվող անշարժ գույքի 40%-ը:

Սկզբնական հայցում ներկայացվել էր նաև «Պորշ Պանամերա S 4.8» մակնիշի ավտոմեքենայի բռնագանձման պահանջ, սակայն, դատախազությունը ներկայացրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխություն  կատարելու միջնորդություն, որով նշված ավտոմեքենան դուրս է եկել բռնագանձման ենթակա գույքի ցանկից: Դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակում կորոշի՝ թույլատրել փոփոխությունը, թե՝ ոչ:

Բացի այդ, դատախազության ներկայացուցիչը միջնորդեց Սերոբ Հարությունյանի դստերը գործով ևս պատասխանող ներգրավվել: Ըստ դատախազ Հ. Հարությունյանի՝ վերջինիս չունենալով որևէ եկամուտ, իր անունով 2015թ. 10 հազ. ԱՄՆ դոլար ավանդ է ներդրվել: Սակայն, ավանդի իրական շահառուն եղել է Ս. Հարությունյանը:

Խոշոր չափի ավանդներ ներդրվել է նաև Սերոբ Հարությունյանի եղբոր անունով:

Դատախազության դիրքորոշումն այն է, որ նշված անշարժ գույքերը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի իմաստով պատկանում են Սերոբ Հարությունյանին: Հյուսիսային պողոտայի բնակարանը և ավտոկայանատեղիները սեփականության իրավունքով պատկանում են Սերոբ Հարությունյանին, իսկ Չեխովի փողոցի 6/1 հասցեի անշարժ գույքը և տրանսպորտային միջոցը հաշվառված է որդու՝ Հարություն Հարությունյանի անվամբ:

Սերոբ Հարությունյանը մինչև  ԱԱԾ-ում պաշտոն ստանձնելը՝ 2016-2018թթ. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետն էր։

Նշենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը:

Դատախազությունը նաև գումարային պահանջ է ներկայացրել: Մասնավորապես, Սերոբ Հարությունյանից պահանջում են բռնագանձել 240 մլն դրամ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օտարումից և օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ նման ծախսերի հանրագումար:

Դատախազությունի, որպես հայցի հիմնավորում, նշում է, թե պետականկամ տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել և սստացել է ուսումնասիրություն իրականացնելու և հայց հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները: Մասնավորապես, տեղեկություններ է ատացվել Արդարադատության նախարարությունից, Կադաստրի կոմիտեից, Ոստիկանությունից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից, Ազգային անվտանգության ծառայությունից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Երևանի պետական համալսարանից և այլն:

Նշենք, որ Սերոբ Հարությունյանի որդին՝ Հարություն Հարությունյանը, ուսումնասիրություն սկսելու ժամանակ եղել է 22 տարեկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter