
Արցախում 31-ամյա տղամարդ ինքնասպան է եղել
Փետրվարի 11-ին ժամը 19:40-ին ոստիկանության քաղաքային վարչության հերթապահ մասում պետ հաղորդում է ստացվել, որ Մ. Մկրտչյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 25 հասցեում տղամարդ է ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ուժեղացված խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը հանդիսանում է 31-ամյա Ռ. Դումանյանը, ով նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում նշված հասցեում գտնվող անասնագոմում առաստաղից կախվելու միջոցով ինքնասապանություն է գործել:
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել