HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը կայցելի Լեհաստան. նա պատրաստվում է ելույթ ունենալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին տարվա նախօրեին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 20-22-ը կայցելի Լեհաստան։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ջո Բայդենը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, որպեսզի քննարկի երկկողմ համագործակցության հարցերը, Ուկրաինային աջակցության ջանքերի համախմբումն ու ՆԱՏՕ-ի ջանքերի ամրապնդումը՝ ռուսական ագրեսիայի զսպման ուղղությամբ։

Սպիտակ տան ղեկավարը նաև կհանդիպի «Բուխարեստի իննյակի» առաջնորդների հետ, որին անդամակցում են ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները, որպեզի հաստատի ԱՄՆ կողմից դաշինքի անվտանգությանը շարունակական աջակցությունը։ «Բացի այդ, նախագահ Բայդենը Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարվա նախօրեին հանդես կգա ելույթով, որտեղ կպատմի այն մասին, թե ինչպես ԱՄՆ-ն համախմբեց ողջ աշխարհին Ուկրաինայի ժողովրդին աջակցության, իր ազատությունն ու ժողովրդավարությունը պաշտպնելու և այն մասին, թե մենք ինչպես կշարունակենք հետագայում ևս աջակցել Ուկրաինայի ժողովրդին այնքան, որքան պահանջվում է»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ նախագահ Բայդենը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ու եվրոպական մյուս երկրներին անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնություն կտրամադրի։ «Նախագահը շատ հստակ հասկացրեց, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան, որքան կպահանջվի»,- ասել է Քիրբին։

Բայդենի օգնականներն արդեն մի քանի շաբաթ պատրաստվում են ներխուժման մեկ ամյակին, ներառյալ հնարավոր կարևոր հայտարարության նախապատրաստմանը։ Reuters-ը գրում է, որ նրանք հույս ունեն ընդգծել ուկրաինացի ժողովրդի տոկունությունը և առաջիկա անկանխատեսելի ամիսներին դաշնակիցների միասնականությունը։

Լուսանկարը՝ Kristyna Wentz-Graff / OPB

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter