HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեում (ՔԿ) ամփոփվել է 2022թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ 

Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022թ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։   

Վարույթներից 66-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվական

Դատարան ուղարկված վարույթներից՝

  • 1-ը եղել է սպանության
  • 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու
  • 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու
  • 3-ը՝ մարդուն առևանգելու
  • 11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների
  • 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
  • 5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,
  • 4-ը՝ ֆիզիկական ներգործության,
  • 2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
  • 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
  • 31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

ՔԿ-ի հաղորդմամբ՝ դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ: Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից

77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter