HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Երևանում փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վրկ:

Հանրապետության տարածքում փետրվարի 13-ի ցերեկը, 15-16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 14-ին և 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ: Փետրվարի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter