HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Խաչատրյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Փոխվարչապետի գրասենյակի հաղորդմամբ, Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։

«Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության աճող ծավալները եւ կառուցվածքը»,-նշված է փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter