
Հրաձգություն Միչիգանի համալսարանում. կա 3 զոհ
ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, 5-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան ոստիկանությունը հաստատել է, որ հարձակումից որոշ ժամանակ անց հրաձիգն ինքնասպան է եղել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնաբերել են նրան՝ մի քանի ժամ տևած որոնումներից հետո։
5 տուժածներից մի քանիսն ունեն ծանր մարմնական վնասվածքներ․ նրանց կյանքին վտանգ է սպառնում։
Նշվում է, որ հարձակում գործած անձը, որն ունեցել է երկու միավոր հրազեն, կրակ է արձակել երկուշաբթի երեկոյան՝ Իսթ Լանսինգ քաղաքում գտնվող ուսանողական կամպուսում։
Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հարձակման մոտիվը։ Կասկածյալը բնորոշվել է որպես «սևամորթ և բավականին ցածրահասակ»։
Իսթ Լանսինգ քաղաքը գտնվում է Դեթրոյթից մոտ 112 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Միչիգանի համալսարանը ուսումնական խոշոր հաստատություն է, որտեղ սովորում է մոտ 50 000 ուսանող։
Մեկնաբանել