HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին

Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Մասնավորապես՝ հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով  մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներին կտրամադրվի լրացուցիչ հավելավճար՝ նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել առկա թափուր տեղերը։ 

Վերանայվել է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը, որով փոքր դպրոցներում յուրաքանչյուր երեխայի համար կապահովվի լիարժեք դասաժամ՝ բոլոր առարկաների ուսուցման համար: Բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստի և ֆիզկուլտուրայի ժամերին, ըստ այդմ՝ մեկ ժամի համար ուսուցիչներին 50-75 % հավելավճար։ Ծրագիրը մեկնարկել է Սյունիքի մարզի 76 դպրոցներում»,-նշվախ է հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ 2021թ․, Սյունիքի մարզի Մուցք գյուղի դպրոցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter