HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր աշխատանք է մաղթել և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելության ընթացքում իր նպաստը կբերի հայ-լատվիական համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի փոխգործակցության բնագավառներն ու հեռանկարները, մասնավորապես զարգացման մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիական ոլորտը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը հանգամանալից անդրադարձել է տարածաշրջանային հիմնախնդիրներին և ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով առկա հումանիտար ճգնաժամի վտանգներին և շեշտվել մարդասիրական միջանցքի անխափան գործունեության հրատապությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ջանքերը ներդնել ինչպես Եվրամիության շրջանակներում համագործակցության զարգացման ուղղությամբ, այնպես էլ երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությանն ու փոխայցելություններին: Այս նպատակների իրականացման համար շեշտվել է դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter