HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, իրացման դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել են առերևույթ խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության  դեպքեր։ 

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2023թ փետրվարի 9-ին` ժամը 18:40-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 11 հասցեի մոտից ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Մասիս քաղաքի 23-ամյա երկու բնակիչներ: Ձերբակալման ժամանակ վերջիններս փորձել են փախուստի դիմել, որի ժամանակ գետնին են նետել դեղնականաչավուն ժապավենով փաթաթված բազմաթիվ փաթեթներ, սակայն նրանց փախուստի փորձը կանխվել է: 

Հիշյալ հասցեի հարակից ճանապարհահատվածի զննությամբ հայտնաբերվել է թվով 42 փաթեթ: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 126.01 գրամ ընդհանուր քաշով 42 փաթեթներից 6-ի մեջ առկա ընդհանուր 5.71 գրամ զանգվածը «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց է: Մյուս փաթաթուկների պարունակության մասով փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։ 

Պարզվել է, որ 23-ամյա երիտասարդները, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով՝ հիշյալ օրը  Ջրվեժ թաղամասի դաշտամիջյան հատվածում «Տելեգրամ» հավելվածի անհայտ օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել և պահել թմրամիջոցը:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից 23-ամյա երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

2022թ. փետրվարի 11-ին միջնորդություններ են ներկայացվել դատարան վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Միջնորդությունները բավարարել է մասնակի. մեղադրյալների նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 1 միլիոն դրամի չափով գրավը:

Մյուս քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում 2023թ-ի փետրվարի 11-ին` Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու համար ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 32 հատ փաթեթներ` լցված դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը փաթեթների հետ միասին կազմել է շուրջ 33.5 գրամ, իսկ գրպանում հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ` պատերին մոխրացած հետքերով:

Փորձաքննության նախնական եզրակացության համաձայն փաթեթներից 14-ը՝ 14.22 գրամ ընդհանուր քաշով, հանդիսացել  է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մյուսներով փորձաքննությունը շարունակվում է:

Երևան քաղաքի 25-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և ապօրինի պահելու համար։ 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter