
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին
Փետրվարի 14-ին Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
«ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Ա.Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:
Դեսպանն ընդգծել է, որ հայ-լիտվական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել