HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևն ազատ է արձակվել

Ղրղզստանի բարձրագույն դատարանի դատական կոլեգիան փետրվարի 13-ին կայացած փակ նիստի արդյունքում նոր քննության է ուղարկել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի նկատմամբ գործը։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությունը՝ հղում անելով դատարանի մամլո ծառայությանը։

Ռուսական TACC գործակալությանը նախկին նախագահի ընտանիքի անդամներն ասել են, որ Ատամբաևը կալանքից ազատ է արձակվել։ «Հիմա պատրաստվում ենք տուն գնալ»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես նշում է Интерфакс-ը, այս տեղեկությունը հաստատել են նաև Ատամբաևի աջակիցները։ Նրանք տարածել են Պերվոմայսկու շրջանային դատարանի կողմից Ատամբային տրված թույլատվությունը՝ բուժման նպատակով Ղրղզստանի սահմաններից դուրս գալու վերաբերյալ։

2020 թվականի նոյեմբերի վերջին Ղրղզստանի բարձրագույն դատարանը չեղարկել էր Ատամբաևի դատավճիռը և վերանայման ուղարկել Բիշքեկի դատարան։ 2021 թվականի հունվարի 4-ին, առողջության վատթարացման պատճառով, Աթամբաևը տեղափոխվել էր կալանավորների հիվանդանոց-քրեակատարողական հիմնարկ։ Սակայն 2021 թվականի հոկտեմբերին Բարձրագույն դատարանը, Ղրղզստանի դատախազության բողոքարկումից հետո, չեղարկել էր իր իսկ որոշումը, և Ատամբաևին կրկին մեղադրյալ հայտարարել։ Այնուհետ, 2022 թվականի մարտի 15-ին նույն Բարձրագույն դատարանը ուժի մեջ էր թողել 11 տարի ազատազրկման դատավճիռը։

Ատամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ղրղզստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Մասնավորապես, նա մեղադրվում էր քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին կալանավայրից ապօրինաբար ազատ արձակելու մեջ, որը զանգվածային անկարգությունների կազմակերպման,պատանդներ վերցնելու և սպանության մեղադրանքով դատապարտվել էր 16 տարի ազատազրկման։ Ղրղզստանի նախկին նախագահն այդ մեղադրանքներն անվանել էր քաղաքական։

2020 թվականի աշնանը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները Ատամբաևին ազատել էին Ազգային անվտանգության պետական կոմիտեի քրեակատարողական հիմնարկից։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներն սկսվել էին խորհրդարանական ընտրությունների կեղծման պնդումներից հետո։ Ատամբաևը երկար չմնաց ազատության մեջ։ Շուտով Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով նա ձերբակալվեց։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter