HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Սիրիայում

Փետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, հայ փրկարարները ժամանեցին Հայաստան: Այս մասին հաղորդում է փրկարար ծառայությունը։

Նրանց դիմավորեցին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

«Աղետի գոտում շուրջ 7 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական, առաջին բուժօգնության, կինոլոգիական խմբերով աշխատանքներ:

Հալեպում գտնվելու կարճ ժամանակահատվածում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպեցին և անցկացրեցին ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:

Նախօրեին հայկական թիմի ղեկավարությանն ընդունեց Հալեպի նահանգապետը, ով իր երախտագիտությունը հայտնեց հայ փրկարարներին և վերջիններիս հանձնեց Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիր՝ ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է Փրկարար ծառայության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter