
«Սևան» քրեակատարողական հիմնարկում ներնետման դեպք է բացահայտվել
Արգելված իրերի հնարավոր ներնետման մասին ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով փետրվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են տեղանքի զննություն:
Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ արդյունքում դատապարտյալների համար նախատեսված բաղնիքի մասնաշենքի հարակից տարածքի ձնածածկույթին հայտնաբերվել է սև ժապավենով ծանրությունն ապահովող քարին ամրացված փաթեթ և ազդանշանի համար նախատեսված լուսարձակող կրակայրիչ: Փաթեթում առկա է եղել բաց դարչնագույն փոշեզանգված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել