HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովի անդամները քննարկել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Մանրամասներ են ներկայացվել յուրաքանչյուր գերատեսչության կողմից կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել առաջին անգամ Հայաստանում անցկացվող առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter