
2022 թ․ ընթացքում տեսչական մարմնի կողմից ստուգվել է 33 հէկ, 9 ՋՕ, 9 ձկնաբուծարան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2022թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։
Տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը հէկում և փոքր հէկում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։ Տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%:
Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։ Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 դրամ։
Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 դրամ:
2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):
Մեկնաբանել