HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2022թ. ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ

Քննչական կոմիտեն ամփոփել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

«Մասնավորապես, 2022թ. ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։

Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս: 

Դատարան ուղարկված վարույթներից՝

  • 9-ը եղել է սպանության,
  • 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,
  • 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
  • 1-ը՝ մարդուն առևանգելու,
  • 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
  • 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,
  • 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու,
  • 25-ը՝ ֆիզիկական ներգործության,
  • 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,
  • 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու,
  • 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,
  • 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:

125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter