HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիրանի մթերման գները լինելու են խելամիտ. խորհրդակցություն Սերգո Կարապետյանի մոտ

Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին:

«Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքների շնորհիվ կառավարութունը նպաստելու է արտահանման ծավալների մեծացմանը», -նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը` լսելով նաև պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների առաջարկները:

Վերջիններս իրենց հերթին հավաստիացրին, որ մթերման գները լինելու են խելամիտ, կողմերի համար փոխշահավետ, վճարումները կատարվելու են կազմակերպված և ժամանակին:

Նշվեց, որ ըստ թարմ պտուղ – բանջարեղենի արտահանման ծավալների մոնիթորինգի, ընթացիկ տարում նախատեսվող արտահանումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը, այսօրվա դրությամբ 1746 տոննա թարմ պտուղ- բանջարեղենի արտահանման ցուցանիշը նույնպես զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter