HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկասի բնության հիմնադրամը հավելյալ 46 հազար եվրո է հատկացրել «Դիլիջան» ազգային պարկին

Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից հավելյալ գումար է հատկացվել, որը կազմել է 46 հազար եվրո։ Լրացուցիչ  ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել էր եվրո-դրամ փոխարժեքի մեծ  տատանումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է Կովկասի բնության հիմնադրամը։

Նշենք, որ մինչ այս, 184 հազար 500 եվրոյի չափով հավելյալ ֆինանսավորում ստացել էին  ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ներ․ նշված գումարից  103  հազար եվրո հատկացվել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter