HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու համար դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը

Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերստուգում են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում (Գնունու շուկա) գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

«Վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։

Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվների այնպիսի խախտումներ ու թերություններ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար, նշված հասցեում ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter