HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17 մլրդ դրամ ՝ ճանապարհային ցանցի բարելավման նպատակով

2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 8 ճանապարհահատվածների, 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 5 ճանապարհահատվածների վերակառուցման ու 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման աշխատանքները 2023 թվականին կավարտվեն: Այդ մասին որոշում է ընդունվել Կառավարության այսօրվա նիստում։

Բացի դրանից, նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման, 24 ճանապարհահատվածների և 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու 1 ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի և 15 ճանապարհահատվածների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Գումար կհատկացվի նաև 2022 թ.-ին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված 4 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեով «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի համար հաստատված միջոցներից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 17,074,985,2 հազար դրամ, որից շինարարական աշխատանքների համար՝ 16,626,554,5 հազար դրամ (որից 173,141.7 հազ. դրամը 5%-ի վճարում), տեխնիկական հսկողության համար՝ 194,427,7 հազար դրամ, հեղինակային հսկողության համար՝ 162,923.7 հազար դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի համար՝ 79,986.3 հազար դրամ և փորձաքննության համար՝ 11,093.0 հազար դրամ։

Նախատեսված հիմնանորոգվող, վերակառուցվող և կառուցվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 89.6կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 32.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 14.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 42.0կմ: Որոշմամբ նախատեսված նախագծվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 167.9 կմ է:

Խոսքը, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սուրենավան, Երասխ 12.2կմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարանից դեպի Մեղրի 8.24 կմ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Եղեգնուտ, Դեբեդ 8.2կմ, Հերհեր-Կարմրաշեն ավտոճանապարհի 8.7կմ, Երևան-Իջևան ավտոճանապարհից Ակնաղբյուր տանող ավտոճանապարհի 2,85կմ և դեպի Մատուռ տանող 0,246 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Վարդանաշեն, Երասխահուն 8.5կմ, Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ-/Մ-3/ ավտոճանապարհի Մասիս, Ռանչպար 9.5կմ հատվածների մասին է:

Տրանսպորտային օբյեկտների ծրագրերի շրջանակում նախատեսվում է Գետափ բնակավայրի դպրոցի մոտ վերգետնյա հետիոտնային անցման կառուցումը, ավարտական փուլում է Արգավանդ-Հայանիստ ավտոճանապարհի կմ4-ի կամրջի շինաշխատանքները:

2023 թվականին նախատեսվում են, մասնավորապես, Երևան-Մեղրի ավտոճանապարհի կմ245-կմ252 հատվածը Որոտան, Գորիս շրջանցող 5կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածի, Երևան- Մեղրի ավտոճանապարհից դեպի Տաթև ավտոճանապարհի Շինուհայր, Հալիձոր 19.5կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Աշտարակ 3.7կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Սպիտակից Վանաձոր 11.93կմ հատվածների շինաշխատանքները:

Տրանսպորտային օբյեկտներից նախատեսվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սեմյոնովկա տանող 0.1կմ-ի կամուրջի, Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1.1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման, Մարգարա-Վանաձոր-Տաշիր կմ105 կամուրջի շինաշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter