HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 18-ին և 19-ին Երևանում կանցկացվեն Կարիերայի հանգստյան օրեր

Այս հանգստյան օրերին Երևանի կենտրոնում՝ Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա աշխատանքի երկօրյա տոնավաճառ։

Առաջին օրը՝ շաբաթ, ժամը 11-ից 18-ը, IT ոլորտի մասնագետներն արդեն 4-րդ անգամ կկարողանան շփվել հայաստանյան 25 խոշորագույն IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր մակարդակի մասնագետների համար առաջարկում են ավելի քան 300 բաց թափուր աշխատատեղ:

JobHub Fair-ի նախորդ միջոցառումներն այցելել են ավելի քան 6500 մարդ, որոնցից 1000+ - ը աշխատանք են գտել:

Մուտքն ազատ է, հյուրերի քանակը սահմանափակ:

Գրանցումը «Աշխատանք IT-ում (JobHub Fair)»:

Երկրորդ օրը՝ կիրակի, ժամը 11-ից 18-ը տեղի կունենա Աշխատանքի տոնավաճառ, որին բոլորն անհամբեր սպասում էին - Կարիերա՝ ոչ IT-ում: Մենք հրավիրում ենք հայցորդներին, ովքեր աշխատանք են փնտրում տարբեր մասնագիտությունների գծով։ Ավելի քան 300 թափուր աշխատատեղ հետևյալ ոլորտների 30+ ընկերություններից՝  ռեստորանային և հյուրանոցային բիզնես, ավիացիա, բանկեր և ապահովագրություն, շինարարություն, հեռուստաօպերատորներ, կրթություն, դիզայն, ռեքրութինգ և այլն:

Մուտքն ազատ է, հյուրերի քանակը սահմանափակ:

Գրանցումը «Կարիերա՝ ոչ IT-ում»:

Փետրվարի 18-ին և 19-ին հայցորդները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայաստանյան առաջատար գործատուների հետ, այլև հենց միջոցառման ժամանակ ստանալ հարցազրույցի հաջորդ փուլի հրավեր, ինչպես նաև անվճար լուսանկարվել ռեզյումեի համար:

Կազմակերպիչներ — move2armenia.am, event.jobhub.am և  www.aca.am/enIDeA Foundationաջակցությամբ:

Թե էլ ինչպես կարելի է աշխատանք գտնել Հայաստանում, կարդացեք մեր նյութում:

Կհանդիպենք կարիերայի օրերին այս շաբաթվա վերջին:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter