HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքներ են տարվում մաքսատուն-վարչություններում առաջացած հերթերի նվազեցման ուղղությամբ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում, վերջին շրջանում, առաջացած հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար: Կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու և հերթերը նվազեցնելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման և մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար:

Իրականացվող աշխատանքների, ինչպես նաև գործընթացների թվայնացման արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները՝ ապահովելով որակյալ և արագ սպասարկում: 

Մեկնաբանություններ (1)

Արևիկ
Փնտրում եմ աշխատանք բարձր աշխատավարձով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter