HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայն» ընկերության գինիների բազմազանությունը, ձեռակերտ կոնյակն ու նոր նվաճումները «ՊրոդԷքսպո» ցուցահանդեսին

Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի սննդամթերքի և ըմպելիքների ամենամեծ ու հեղինակավոր միջազգային ցուցադրությունը՝ «ՊորդԷքսպոն», այս տարի տեղի ունեցավ փետրվարի 6-10–ը Մոսկվայում։ 

Ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել 35 երկիր և 2000-ից ավելի ընկերություն։

Ցուցահանդեսին «Արմենիա Վայն» ընկերությունը ներկայացավ 150-ից ավելի գինու և կոնյակի տեսականիով։ Ռուսական շուկայում արդեն իսկ հայտնի և սիրված «Արմենիա», «Երևան», «Տակառ» և «Թարիրի» գինիներին զուգահեռ այս տարի ընկերությունը հանդես եկավ նաև մի քանի նոր ապրանքանիշով, որոնցից էր «Բիոնէ» օրգանական գինին։ Հայաստանում ամենամեծ խաղողի օրգանական այգիներ մշակող «Արմենիա Վայն» ընկերության օրգանական գինիներն այսուհետ հասանելի կլինեն ռուսական շուկայում։

Ընկերության մյուս նորույթներն են 18 ամիս հնացված «Թարիրի» ռեզերվ գինին և ավանդական մեթոդով պատրաստված «Թարիրի» խաղուն գինին, որոնք սիրվեցին ոչ միայն օտարերկրյա գինեսերների, այլ նաև գինու ոլորտի պրոֆեսիոնալների կողմից։

«Արմենիա Վայն» ընկերությունը հիմնադրման 15-ամյակը տոնում է ընկերության փիլիսոփայությունը մարմնավորող «V&M» ձեռակերտ կոնյակի ներկայացմամբ: Այն տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք և բարձրարժեք խոսք է հայկական կոնյակագործության ոլորտում: Խաչատրյանական հարատև երաժշտության ներքո մեկ տասնամյակ ծնունդ առած «V&M» կոնյակը հայ գնորդին հասանելի կլինի արդեն այս տարի։

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter