
Eurowings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ Eurowings ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 29-ից մեկնարկելու է Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել