
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ
ԱՄՆ-ն դիմել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով նվազեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակն ու հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մեր ուղերձը Հայաստանին և Ադրբեջանին և ողջ տարածաշրջանին այն է, որ անհրաժեշտ է գտնել լարվածության թուլացման ճանապարհ՝ կրկին հասնելու համապարփակ և հարատև խաղաղության ուղուն»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նշել է, որ ամերիկյան կողմը մասնակցել է այդ ջանքերին։ «Մենք մասնակցել ենք այդ ջանքերին, մենք դրանց մասնակցել ենք երկկողմանի հիմունքներով, բազմակողմ հիմունքներով, և մենք հետագայում ևս կանենք ամեն ինչ, ինչը մեր ուժերում է որպես Միացյալ Նահանգներ, ուղիղ կողմերի հետ, բազմակողմ ինստիտուտների ու միավորումների միջոցով, այդ նպատակներին հասնելու համար»,- շարունակել է Փրայսը։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը հույս ունի, որ մյուս երկրները ևս հանդես կգան այսպիսի ուղերձներով։
Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images
Մեկնաբանել