HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակավորապես փակ կլինեն Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:

Ըստ այդմ՝ 20.02.2023թ.-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ.-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:

Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից և Գր. Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter