HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

69-ամյա կինը խոստովանել է, որ բջջային հեռախոս է գողացել

Հունիսի 7-ին` ժամը 14.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 69-ամյա մի կնոջ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս: Կինը խոստովանել է, որ հեռախոսը գողացել է:
 
Ոստիկանությունը նաև հայտնում է, որ ժամը 15.30-ին,  մի աղջկանից հաղորդում է ստացվել, որ ս/թ մայիսի 30-ին,  ժամը 20.30-ին իր 120.000 դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը թողել է Հ. Քոչարի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան տաղավարի վրա ու հեռախոսը գողացել են:
Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter