
Խաչիկ Ղազարյանը՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 17-ի հրամանագրով՝ Խաչիկ Ղազարյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել