HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնենք Վարդգես Փանանյանին ապրել

38-ամյա Վարդգես Փանանյանը հիվանդ է լյարդի քաղցկեղով: Նրան անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում, որը կարող է արվել ԱՄՆ-ում կամ Գերմանիայում: Բուժումն արժե 100 000 EUR:

Որոշ անհատ քաղաքացիներ, այդ թվում նաև թոշակառուներ այցելել են Վարդգեսին ու փոքր գումարներ տվել:

Վարդգեսն ապրում է մոր հետ: Պատերազմի ժամանակ՝ 1993թ., Մարտակերտում Վարդգեսը պայթյունից վնասվածք է ստացել և 18 տարի է, չի կարողանում քայլել: Վարդգեսին անհրաժեշտ է թանկ դեղորայք, սակայն նա և մայրը ստանում են 26 հազարական դրամ թոշակ:

Վարդգես Փանանյանի ձեռքի աշխատանքները

Կարևոր և անհրաժեշտ է յուրաքանչյուրի օգնությունը: Հանգանակված նույնիսկ 1 դոլարը կարող է շատ բան անել և օգնել մի մարդու, ով ծանր վիճակում է հայտնվել:

Հանգանակությունները կարող եք կատարել «Արարատբանկ»-ում բացված հետևյալ հաշվեհամարներին՝

1510018089150100 - ՀՀ դրամով (AMD)
1510018089150101- ԱՄՆ դոլար (USD)
1510018089150149 - Եվրո (EUR)

Կարող եք նաև գումարը անձամբ հանձնել Վարդգես Փանանյանին հետևյալ հասցեով՝ ք. Երևան 0032, Միքայելյան փողոց, 18 տուն, հեռ. (+374 10) 77-83-32:

 

Մեկնաբանություններ (1)

Մարինե
ՈՎ ԲԱՐԻ ՄԱՐԴ ՇԱՐԺԻ’Ր ԳՈւԹԴ Կանգ առ ընթերցող, կանգ առ մի պահ… Մի Սահեցրու թափառ հայացքդ այս տողերի վրայով: Ընթերցիր և աջաիցիր, թե կարող ես: *** Բոլորովին վերջերս ես լրիվ պատահականորեն ծանոթացա 38 ամյա մի համեստ երիտասրդի հետ: Ով ճակատագրի բերումով այսօր ունի բարի մարդկանց օգնության և աջակցության կարիքը: Խոսքս ոչ այլ մեկի, քան Վարդգես Փանանյանի մասին է: Նա 1993 թվականին լինելով տակավին 20 տարեկան պատանյակ, զինվորական ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո, իր մասնակցությունն է ցուցաբերել Ղարաբաղյան մարտերին: Անձամբ է Հիշում, որ շուրջ 6 ամիս մարտերին մասնակցելուց հետո Մարտակերտում պայթյունից վնասվածք է ստացել` վիրավորվել թևից ու ոտքից: Որից էլ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ, և որն էլ տարիների ընթացքում նրան գամել է անկողնուն: Ու արդեն շուրջ 18 տարի է, ինչ նա չի կարողանում քայլել: 2009թ. Նոյեմբերին էլ բժիշկները նրա մոտ հայտնաբել են նաև լյարդի քաղցկեղ: Բայց նա չունի այդքան գումար, ապրում է ծեր մոր հետ, ով մի կերպ է ապահովում հենց իր իսկ և իր հիվանդ որդու գոյությունը: Երկուսով միասին ստանում են 26.000-ական դրամ թոշակ: Վարդգեսին անհրաժեշտ է թանկ դեղորայք, որը նրանք չեն կարող ձեռք բերել իրենց չնչին թոշակներով: Ապրե±ն, կոմունալ վճարումներ անե±ն, թե± թանկ դեղերը գնեն: Բացի այս ամենից, այս 21-րդ դարի զարգացած ապարատուրաների մեջ նա զրկված է արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից: Չունի այսօրվա համար ամենահասարակ կապի միջոցը` բջջային հեռախոս, նաև նրա հետ զրույցից ես հասկացա, որ նրան անհրաժեշտ է համակարգիչ ու համացանց (ինտերնետ): Օվ բարի մարդիք խնդրում եմ եկեք չմնանք անտարբեր այս քաջ երիտասարդի հանդեպ, ով իր կյանքն է ներդրել հանուն Հայրենիքի և մեզ բոլորիս համար: Օգնենք նրան յուրքանչյուրս մեր կարողացածի չափով: Չէ± որ ժողովրդական ասացվածքն ասում է` “Օգնիր նրան, ով ժամանակին օգնել և փրկել է քեզ”: Հիմա ժամանակն է, որ մենք գնահատենք մեր քաջ հայորդուն և ի պատասխան ու իբրև շնորհակալություն մենք էլ մեր օգնության ձեռքը մեկնենք նրան: Նա դեռ երիտասարդ է, թվում է մի ողջ կյանք կա նրա առջևում, բայց երբ ծանոթացա նրա անցած կյանքի և հիվանդության պատմության հետ... Որևէ բան ասել արդեն դժվարանում եմ… Իբրև մարդ անհատ ու իբրև հոգեբան ես անտարբեր անցնել չէի կարող այս պատմության կողքով: Հուսով եմ յուրաքանչյուրս մեր հերթին և մեր ուժերի ներածին չափով կկարողանանք մեր փոքրիկ լուման ներդնել մեր երբեմնի քաջազուն հայորդու կյանքը փրկելու գործում: Նաև բացված են հաշվեհամարներ, որտեղ կարող եք գումար փոխանցել ձեր խղջի չափով: Անգամ 1 լուման կարող է մեծ նշանակություն ունենալ մեր հերոսի առողջությունը վերականգնելու համար: Հոգեբան Մարինե Մանուկյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter