HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձն իր հետ «Գորիս» ՔԿՀ բերված հավի չախոխբիլիում թաքցրել էր բջջային հեռախոս

2023 թ. փետրվարի 15-ին ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վ. Ա.-ն տեղափոխվել էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար: 

Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 17-ին կալանավորված անձը վերադարձվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և այնտեղ ենթարկվել անձնական խուզարկության, իսկ նրա մոտ եղած իրերը զննվել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով: Զննության արդյունքում կալանավորի ուտեստի միջից, որը Կապանի բաժնի ՁՊՎ-ում ստացել էր որպես հանձնուք, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter