HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել է ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի միջոցառումների ծրագիրը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը:

ԱՀ ԱԺ լրատվականի հաղորդմամբ՝ ներկայացվել է փետրվարի 20-ի միջոցառումների ծրագիրը: Նախատեսվում են ուսուցողական-մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ բաց դասեր, ղարաբաղյան շարժման արխիվային նյութերի տարածում:

Առավոտյան կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, իսկ երեկոյան տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ նվիրված շարժման 35-ամյակին: Մարզական և մշակությաին միջոցառումներն արդեն իսկ մեկնարկել են:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանդիսավոր նիստի բեմագիրը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter