HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեւան Ջուր»-ի սակագները իջեցվել են

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից  սպառողներին խմելու  ջրի մատակարարման,  ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման  սակագների սահմանման մասին հարցը:

Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները,  որոնց գումարային մեծությունը կազմում է 174,065 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` սպառողների կողմից ներկայումս վճարվող 181 դրամ/խմ-ի փոխարեն:

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հուլիսի  8-ից:

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter