
«Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին
Այսօր Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի ս.թ փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում: Այս մասին հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել