HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն պատրաստ է խոսել Արցախի հետ, բայց առանց Ռուբեն Վարդանյանի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջ է քաշել այն նախապայմանը, որի պարագայում ադրբեջանական կողմը երկխոսություն կսկսի Արցախի հետ։ Ըստ Ալիևի՝ գլխավոր նախապայմանը Արցախից Ռուբեն Վարդանյանի հեռանալն է։

«Մենք պատրաստ ենք գործնական փոխգործակցություն սկսել Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ես այսօր այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի առաջ ասել եմ հայ գործընկերոջը։ Բայց մենք դա կանենք միայն այն ժամանակ, երբ քրեական օլիգարխը, որը ներգրավված է փողերի լվացման գործարքների մեջ, լքի Ադրբեջանի տարածքը (խմբ. ի նկատի ունի Արցախը)»,- Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում կայացած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օլիգարխ ասելով ի նկատի ունենալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է Ռուբեն Վարդանյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Դեռ անցած տարվա նոյեմբերին Բաքվում ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շուբելին, Ալիևը Ռուբեն Վարդանյանին անվանել էր «մարդ, որին ուղարկել են Մոսկվայից և որի գրպաններում միլիարդավոր փողեր են, որոնք գողացվել են ռուս ժողովրդից»։ Նա պնդել էր, որ Վարդանյանը «Ղարաբաղ է եկել հստակ օրակարգով»։

Ադրբեջանական լրատվամիջոցներին Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը Մյունխենում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծել։ Նրա պնդմամբ՝ Եվրոպայում և Ամերիկայում այդ առաջարկը տրամաբանական են գնահատում։

Ալիևը հայտարարել էր նաև խաղաղության պայմանագրի շուրջ հարցի ուղղությամբ Երևանի դիրքորոշման մեջ առկա առաջընթացի մասին։ Նա նշել էր, որ եռակողմ հանդիպումը կառուցողական է եղել։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter